«Հարթակի» հյուրն է Անի Հովակը

18718593_10155232036439014_1265601294_n-768x512
Նախագծի համակարգող՝ Ելենա Խոդիկյան
Նկարահանումը՝ Մարիաննա Հապետյանի
Մոնտաժը՝ Սուսան Ամուջանյանի
© Սեբաստացի TV 2017
Հանդիպման տեսագրությունը՝ Սեբաստացի TV-ի կայքում

Հրաչյա Մանուկյան

 

загружено (11)   Հունիսի 2-ին՝ժամը 13:00 <<Հարթակ Գեղարվեստում>> ակումբի հյուրը անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, <<Հաջողության բլոգ>>-ի հիմնադիր, <<Փոխիր կյանքդ>>, <<Կամքի ուժ>> գրքերի հեղինակ և օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի հիմնադիր Հրաչյա Մանուկյանն է

Հրաչյա Մանուկյանի բլոգ

Կամքի ուժ կամ ինչպես ղեկավարել սովորությունները

Հրաչյա Մանուկյանը «Կամքի ուժ» գրքում ներկայացնում է իր անձնական փորձը

Փոխիր կյանքդ․ գիրք երիտասարդների համար

Հանդիպում Հրաչյա Մանուկյանի հետ ռադիո Վանում

Գրքի pdf տարբերակը  այստեղ sndt50

Հանդիպում նկարչուհի Անի Հովակի հետ

Լրագրական ակումբ

she_is_naive_by_anihovak-d9s7753-252x300Լրագրողական ակումբի սովորողներից Միլենա Մարկոսյանը այսօր՝ մայիսի 24-ին, ժամը` 13:00 ներկա է գտնվել «Հարթակ Գեղարվեստում» ակումբում հյուրի հետ հանդիպմանը։ Հյուրը երիտասարդ ու տաղանդավոր նկարչուհի, ֆլեյտահար, երգչուհի Անի Հովակն էր։

Հանդիպման լուսաբանումը՝

«Եթե չես սիրում ամեն օրվա՝ դեպի աշխատանքը տանող ճանապարհը, պետք է  ուղղակի փոխել աշխատանքը։ Սկզբում ես երաժշտությամբ էի զբաղվում ու մտածում էի, որ երաժշտությունը  բավարար  պայման չէ ինքնարտահայտվելու համար», — նշեց նկարչուհին և պատասխանեց մեր մի քանի հարցին։
Նկարչուհու հետ հարցազրույցը կարող եք ընթերցել  Միլենա Մարկոսյանի բլոգում։

«Հարթակի» հյուրն է հոլանդացի գրող Յան Պաուլ Սխուտեն

TV MSKH

18685313_10155225977779014_319262082_n-768x512

Նախագծի համակարգող՝ Ելենա Խոդիկյան
Նկարահանումը՝ Մարիաննա Հապետյանի
Մոնտաժը՝ Սուսան Ամուջանյանի
© Սեբաստացի TV 2017
Հանդիպման տեսագրությունը՝ Սեբաստացի TV-ի կայքում

«Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրը հոլանդացի գրող Յան Պաուլ Սխուտեն է

img_565228-300x214_1

Հաղորդում են կրթահամալիրի ռադիոլրատվականներ «Սուրհանդակը» և «Նոր ռադիոն»:

Ֆոտոշարը` Մարինա Մկրտչյանի բլոգում

Կարծիք

Հանդիպման ժամանակ սովորողների հարցերն ավելի հետաքրքիր էին, քան գրողի պատասխանները: Օրինակ, Արեգ Պարսիլյանի հարցը. «Երբևէ չե՞ք մտածել, որ ձեր գրքերը երեխաները նկարազարդեն»: Պատասխանը. «Լավ գաղափար է», և վերջ: Ստիպված եղա միջամտել ու մի փոքր ներկայացնել մեր կրթահամալիրը՝ ասելով, որ մեր կրտսեր դպրոցներում շատ մեծ ուշադրություն է դարձվում սովորողների ստեղծականությանը, և ավելացրեցի, որ նա շատ ու շատ լավ գաղափարներ կունենա, եթե մի քանի ժամ անցկացնի մեր կրտսեր դպրոցներում: Հաջորդ հարցը մի աղջնակինն էր. «Չե՞ք պատրաստվում մի գիրք էլ գրել բարի տատիկների մասին»: Մանկագիրն առանց հումորի, լուրջ դեմքով ասաց, որ միգուցե կմտածի այդ մասին: Ամենազավեշտալին եղավ ամենավերջում: Կրտսեր դպրոցի մի աղջիկ ասաց, որ մեր հյուրի գրելու ոճը շատ նման է Ջանի Ռոդարիի ոճին, և հարցրեց, թե արդյոք նա սիրում է Ջանի Ռոդարիին: Պատասխանը մի քիչ հիասթափեցնող էր. «Ո՞վ է Ջանի Ռոդարին»: Ես մտածեցի, որ թարգմանիչը լավ չի թարգմանել, և հոլանդացի մանկագիրը լավ չի հասկացել հարցը: Այդ պատճառով էլ ինքս թարգմանեցի մեր սովորողի հարցը: Պարզվեց, որ նա լավ էլ հասկացել էր հարցը և իրոք չգիտեր, թե ով է Ջանի Ռոդարին: Կարծում եմ, որ միակ լավ բանը այս հանդիպումից այն էր, որ մեր սովորողները անգլերեն կենդանի, օտարերկրացու խոսք լսելու հնարավորություն ունեցան:

Յան Պաուլ Սխուտեն <>

18679084_488341441513169_1099071771_n-1

Մայիսի 22-ին, ժամը՝ 11:30 <<Հարթակ Գեղարվեստում>> ակումբի հյուրն է <<Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները>> գրքի հեղինակ, հոլանդացի հայտնի մանկագիր, հեղինակավոր Gouden Griffel (Ոսկե գրիչ) մրցանակի կրկնակի դափնեկիր Յան Պաուլ Սխուտենը։

17554194_1859328697683256_4011948076903422907_n

Սա փոքրիկ Հայկի և իր պապիկների մասին մի հետաքրքիր պատմություն է: Հայկն ունի 3 պապիկ: Դե, նա, իհարկե, երեք տատիկ էլ ունի: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն 😄
Պապիկները Հայկի համար հեծանիվ են սարքում, որպեսզի դպրոց գնա: Երբ Հայկը դժգոհում է ծակ անվադողերով, թեք ղեկով ու ծուռ ակներով հեծանվից, մի քիչ չափազանցնող, մի քիչ գլուխգովան պապիկները պատմում եմ անհավանական արկածներով լի իրենց մանկության պատմությունները՝ անպայման վերջում ավելացնելով՝ «Այո՛, տղա՛ս, մեր ժամանակ այդպես էր»:

Պապիկները կարծես մրցում են իրենց մանկությունը որքան հնարավոր է եզակի և անկրկնելի ներկայացնելու համար: Այդպիսին են աշխարհի ամենալավ պապիկները և, կարծում ենք, անչափ հարազատ նաև հայ ընթերցողին:

Հանդիպում լրագրող, հաղորդավար Զոհրաբ Հարոյանի հետ․ #PostFactum

Լրագրական ակումբ

Jc-3-300x225

Լրագրող, հաղորդավար Զոհրաբ Հարոյանի մասին՝այստեղ։

Օրվա Լուսաբանումները պատանի լրագրողների բլոգներում՝

 

Միլենա Մարկոսյանի նյութը

Աննա Հովհաննիսյանի նյութը

Դավիթ Առաքելյանի նյութը

Նկարաշար՝

Զոհրաբ Հարոյան

1770058_1417785320613  Մայիսի 17-ին, ժամը՝ 12:00-ին <<Հարթակ Գեղարվեստում>> ակումբում հանդիպում-քննարկում <<Արմենիա>> հեռուստաընկերության <<Ժամը>> լրատվական ծրագրի հաղորդավար, լրագրող Զոհրաբ Հարոյանի հետ։

Թեման՝

Լրագրողական հետաքննություն

Քննարկման մասնակիցներ՝ կրթահամալիրի լրագրություն ընտրությամբ գործունեության խմբեր։