18679084_488341441513169_1099071771_n-1

Մայիսի 22-ին, ժամը՝ 11:30 <<Հարթակ Գեղարվեստում>> ակումբի հյուրն է <<Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները>> գրքի հեղինակ, հոլանդացի հայտնի մանկագիր, հեղինակավոր Gouden Griffel (Ոսկե գրիչ) մրցանակի կրկնակի դափնեկիր Յան Պաուլ Սխուտենը։

17554194_1859328697683256_4011948076903422907_n

Սա փոքրիկ Հայկի և իր պապիկների մասին մի հետաքրքիր պատմություն է: Հայկն ունի 3 պապիկ: Դե, նա, իհարկե, երեք տատիկ էլ ունի: Բայց տատիկները պապիկների ձեռքը կրակն ընկել, տեղափոխվել են բոլորովին ուրիշ՝ հեռո՜ւ, շա՜տ հեռու մի տեղ՝ ոչ ավել, ոչ պակաս նույն փողոցի դիմացի մայթի տուն 😄
Պապիկները Հայկի համար հեծանիվ են սարքում, որպեսզի դպրոց գնա: Երբ Հայկը դժգոհում է ծակ անվադողերով, թեք ղեկով ու ծուռ ակներով հեծանվից, մի քիչ չափազանցնող, մի քիչ գլուխգովան պապիկները պատմում եմ անհավանական արկածներով լի իրենց մանկության պատմությունները՝ անպայման վերջում ավելացնելով՝ «Այո՛, տղա՛ս, մեր ժամանակ այդպես էր»:

Պապիկները կարծես մրցում են իրենց մանկությունը որքան հնարավոր է եզակի և անկրկնելի ներկայացնելու համար: Այդպիսին են աշխարհի ամենալավ պապիկները և, կարծում ենք, անչափ հարազատ նաև հայ ընթերցողին: